Եկե՛ք Մարտի 1-ին,առանց կուսակցական խաղի հավաքվենք. Մուշեղ Սաղաթելյանն ըմբոստության կոչ է անում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով՝ Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ անհրաժեշտ է ուժերը համախմբել ու միասնական պայքարել։ Նախկին քաղբանտարկյալն առաջարկում է իր մոտեցումը. «Եկե՛ք Մարտի 1-ին, գարնան առաջին օրը Ազատության հրապարակում՝ առանց կուսակցական խաղի, որպես հայ մարդ հավաքվենք: Ես ասում եմ՝ կա՞ Հայաստանում մի տղամարդ, որ գիտակցում է, որ մեր երկիրն անկախություն է կորցնում, մարդիկ իրենց օջախներից փախչում են։ Ես չեմ ասում՝ ո՛չ զենք, ո՛չ դագանակ, ո՛չ կռիվ, ո՛չ էլ մարդ սպանել։ Ես դեմ եմ մարդ սպանելուն, այն էլ՝ հայ մարդ։ Եթե չի ստացվում ո՛չ ընտրություններով, ո՛չ թանկացումների շուրջ հավաքվենք, միակ լավ ձևը սա է։ Մի կողմից Ժիրայրն է կոչ անում, մյուս կողմից՝ մեկ ուրիշն ասում է՝ Ժիրայրն իրեն Լենինի տեղն է դրել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս