ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բուժզննում կատարած բժիշկ Ռոննի Ջեքսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «հոյակապ առողջություն» ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
«Այսօր Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում նախագահի ֆիզիկական զննումը անչափ հաջող է անցել: Նախագահը հոյակապ առողջություն ունի, եւ ես անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի մանրամասները հրապարակեմ հունվարի 16-ին»,- նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: