«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային համակարգից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Պատգամավորները ցանկանում են օրենսգրքում փոփոխություն կատարել և վերացնել վարկանիշային համակարգն ու անցում կատարել միայն համամասնական ընտրակարգի:

Խմբակցության պատգամավորներն առաջարկում են լրացում կատարել համապատասխան հոդվածում և այն վերաշարադրել հետևյալ  կերպ. «Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից:

2. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակից:

3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, եւ ոչ ավելի, քան 300 թեկնածու: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որեւէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը»:




Լրահոս