«Ելք»-ը շինծու կազմակեպությունա, ես իրենց հետ ինչ մասնակցեմ. Տիգրան Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Ելք» դաշինքը հունվարի 19-ին «Ոչ թանկացումներին» խորագրով բողոքի ակցիա է իրականացնելու: Սակայն բողոքի ակցիային այլ քաղաքական ուժեր կարծես թե չեն ցանկանում մասնակցություն ունենալ:  ArmLur.am-ը փորձեց պարզել` արդյոք  «Ելք» դաշինքի նախաձեռնությանը  կմասնակցի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, թե ոչ և առհասարակ ինչ է նա մտածում այս նախաձեռնության մասին :

–Պարո’ն Կարապետյան, կմասնակցե՞ք հունվարի 19-ին կայանալիք «Ելք» դաշինքի նախաձեռնած «Ո՛չ թանկացումներին»  խորագրով բողոքի ակցիային:

-Ոչ: Ես «Ելք»-ը ընդդիմություն չեմ համարում:

– Ինչո՞ւ, թանկացումները Ձեզ չե՞ն անհանգստացնում։

– «Ելք»-ը շինծու կազմակեպությունա, ես ինչ իրենց հետ մասնակցեմ:

-Ինչո՞ւ եք այդպես ասում, կարո՞ղ է քաղաքական նախանձն է պատճառը:
-Ոչ:

-Ի՞նչ եք կարծում ԵԼՔ-ը որևէ դրական փոփոխության հասնելու հնարավորություններ ունի՞:

-Ոչ: Իրական ընդդիմությունը բանտերում փտում է: Այսքան բան:

զրուցեց Հասմիկ Սարգսյանը




Լրահոս