Մանկուց մենք գիտենք, որ պետք է լվանալ այն ամենը, ինչ պատրաստվում եք ուտել: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այդ սովորությունը կարող է վնասել առողջությանը: Այս հոդվածում կներկայացնենք այն 5 մթերքները, որոնք պարտադիր են լվանալ և այն մթերքները, որոնք արգելվում են:
- Որ մթերքները չպետք է լվանալ
- Հավկիթ
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ չի տալիս պահելուց առաջ լվանալ հավկիթը: Մասնագետների խոսքով, այդպես կմաքրվի այն պաշտպանիչ շերտը, որը հավկիթը պաշտպանում է բակտերիաներից և միկրոբներից:
Միգուցե դա ճիշտ է , սակայն պատրաստելուց առաջ այն այնումանենայնիվ լվանալ է պետք: Դա թույլ չի տա բակտերիային ներս թափանցել սննդի մեջ:
Այստեղ պետք է ուշադրություն դարձնել ջրի ջերմաստիճանին: Պետք չէ սառը ջուր օգտագործել:
- Հավ
Դուք, ինչպես շատերը, պատրաստելուց առաջ լվանում եք հավը, այնինչ դա սխալ է:
Հավտ լվանալիս ոչ թե ազատվում եք բակտերիաներից, այլ նպաստում դրա տարածմանն ամբողջ խոհանոցով:
- Միս
Ինչպես հավի դեպքում, ապա առհասարակ ոչ մի տեսակի միս պետք չէ լվանալ: Միկրոբներից կազատվեք միանգամից տաք ջրով եփելու դեպքում:
- Մակարոնեղեն
Մակարոնեղենը կարող եք լվանալ միայն պատրաստ լինելուց հետո , այն էէլ այն դեպքում, եթե դուք դրանով այլ ուտեստ եք պատրաստվում պատրաստել:
- Սունկ
Սունկը երկար ջրի տաք պահեք կամ թրջել պետք չէ: Ավելի լավ է այն մաքրեք սրբիչով: Հակառակ դեօքում մթերքը կփչանա:
- Որոնք է պետք լվանալ
- Մթերքներ և բանջարեղեն ուտելի կեղևով
Ուտելի կեղևով մթերքներն անպայման պետք է լվանալ, թեկուզ դրանք արտաքինից շատ փայլուն են երևում:
- Բանկաներ
Բացելուց առաջ պետք է լվանալ պահածոյացված մթերքների բանկաները:
- Չարազեղեն
Պետք է լվանալ միշտ: Մենք չգիտենք` որտեղ են դրանք պահվել և որքան:
- Չոր մթերքներ
Սրանք ամենակեղտոտներն են համարվում: Եթե նույնիսկ դրանք գնել եք գեղեցիկ փաթեթավորմամբ, ապա դա դեռ ոչնչի մասին չի խոսում:
- Մթերքներ ոչ ուտելի կեղևով
Պետք է լվանալ նաև ձմերուկը, բանանը, սեխը և այն բոլոր մթերքները, որոնց կեղևը ուտելի չէ: