Շրջապատում իսկապես հավատարիմ և մոտ ընկերներ ունենալը շատ լավ է: Մենք բոլորս կարիք ունենք շփման, ուրախության և հավատարմության: Սակայն հաճախ մենք թուլանում և վստահում ենք ոչ ճիշտ մարդու: Կան ընկերների 12 տեսակ, որոնց հետ ավելի լավ է շփվել հեռավորության վրա:
- Միշտ դժգոհ
Կան այնպիսի մարդիկ, որոնց մոտ ամեն ինչ միշտ վատ է: Նրանք սիրում են անդադար խոսել այդ մասին: Բացասական էներգիայի այդպիսի քանակությունից ձերբազատվել է պետք:
- Խորհրդատուներ
Խորհուրդ պետք է հարցնել այն մարդուց, ով կոմպետենտ է տվյալ հարցում: Սակայն ընկերների շարքում լինում են մարդիկ, ովքեր սիրում են աջուձախ խորհուրդներ տալ:
- Նախանձներ
Դուք երջանիկ եք և պատմում եք ձեր ձեռքբերումների մասին: Եվ որոշ ժամանակ անց տեսնում եք, որ այդ մարդը կրկնում է ձեր քայլերը և հաջողության չհասնելու դեպքում մեղադրում հենց Ձեզ:
- Հնարամիտներ
Կան մարդիկ, ովքեր մշտապես փորձում են մտածել ուրիշների փոխարեն և զանազանք բաներ առաջարկում` այս անել, այստեղ գնալ, այսպես հագնվել:
- Անգիտակից
Կան այնպիսի կատեգորիայի մարդիկ, ովքեր ապրում են մեկ օրում: Նրանք գնում են ամեն վայր, փորձում ամեն ինչ, իսկ առավոտյան էլ չեն հասկանում, թե որտեղ են: Նրանք շրջապատը փոխվում է գրեթե ամեն շաբաթ:
- Ուրիշի հաշվին
Ամեն անգամ, երբ դուրս եք գալիս ինչ-որ տեղ նստելու, նա կամ մոռացել է դրամապանակը, կամ քարտն է արգելափակված: Եվ ամեն անգամ այդպես:
- Շատախոսներ
Նա անդադար խոսում է` անկախ գտնվելու տեղից, ժամանակից կամ տրամադրությունից: Կարող է ժամերով խոսել ամեն ինչի կամ ոչնչի մասին: Այսպիսի մարդկանց համար կյանքում ամենակարևորը դատարկ խոսքերն են:
- Էգոիստներ
Ցանկացած զրույց էգոիստն իր կողմը կթեքի: Նա նույնիսիկ չի հարցնի, թե դուք ինչպես եք:
- Նյարդայնացած
Ձեր շրջապատում կլինեն մարդիկ, ովքեր միշտ տրամադրություն չունեն և նյարդայնացած են:
- Հիմար
Կան այնպիսի մարդիկ, ովքեր չգիտեն, թե որտեղ ինչ է պետք խոսել և ինչ կատակ անել: Հաճախ նրանք կարող են այնպիսի բաներ ասել, որոնց պատճառով հնարավոր է կարմրեք:
- Քննադատներ
Լավ ընկերոջ կողմից քննադատությունն օգտակար է: Եթե դա ամենօրյա սովորույթի է վերածում, դա արդեն այնքան էլ լավ չէ: