ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի` Վահագնի թաղամասի տան գողության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության հունվարի 12-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում զանգահարած քաղաքացին հայտնել է, որ
Վահագնի թաղամասի տներից մեկում գողություն է եղել:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր: Տանը ոչ մեկ չի եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր:

Բաժնում պարզվել է կասկածյալի ինքնությունը՝ վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանեց կատարածը: Պարզվել է նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ, այդ թվում՝ ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից:

Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ:




Լրահոս