Իզմիրի Ֆոչա գավառում ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 11 զինվոր: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հայտնի է, որ հրդեհի պատճառը էլեկտրականության կարճ միացումն է եղել:
Վիրավոր զինվորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 3-ը շարունակում են բուժում ստանալ ամբուլատոր պայմաններում: