«Դաժան» վրեժ. երիտասարդը «քաչալացրել» է նախկին ընկերուհու շանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26-ամյա Սիք Ռոք Դեյվին խուզել է նախկին ընկերուհու՝ Զո Աշմանի մրցանակակիր շանը։ Պատճառն այն է, որ երիտասարդը աղջկան կասկածել է սուտ խոսելու մեջ։ Այս մասին գրում է անգլիական The Sun-ը։

Աղջիկը տուն է վերադարձել և տեսել տնով մեկ թափված շան մազեր, իսկ տան բոլոր պատերին գրված է եղել՝ ստախոս։

Դեյվին և Աշմանը հարաբերությունները խզել էին դեռ մեկ շաբաթ առաջ։ Սակայն դեպքի օրվա գիշերը տղան անցկացրել է Աշմանի տանը։ Հաջորդ օրը նա հարցրել է աղջկան, թե ո՞ւր էր գնացել նա։ Վերջինս պատասխանել է, որ գնացել է աշխատանքի, սակայն Դեյվին չի հավատացել։ Որպես վրեժ՝ նա վերցրել է մկրատն ու շքեղ մազածածկույթից զրկել նախկին ընկերուհու շանը` լավ իմանալով, որ աղջիկը նրան պատրաստվում է ներկայացնել շների հայտնի մրցույթին։

Դատարանում երիտասարդն ընդունել է իր մեղքը և որպես արդարացում նշել, որ տանել չի կարողանում սուտը։ Դատարանը նրան տուգանել է 2000 ֆունտով և պարտադրել 12 ամիս զբաղվել հանրօգուտ աշխատանքի։




Լրահոս