Հայ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»: Իսկ ավելի վաղ Գագիկ Սուրենյանը գրել էր․ «Ինչ-որ անհասկանալի վիճակ, կարճ ասած, տարվա 5-րդ եղանակ»։
Հավելենք, որ ԱԻՆ նախարարության փոխանցմամբ՝ Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի ցերեկը, 15-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ը նույնքանով կբարձրանա:
Երևան քաղաքում հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի ցերեկը, 15-18-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով: