
Հունվարի 14-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քանաքեռ 5-րդ փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:43-ին: Այրվել են տան տանիքի (80 քմ) փայտե կառուցատարրերը՝ 30 քմ և տանիքում կուտակված փայտ՝ 4 խմ: