
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում հանդես եկող Էնտոնի Ջոշուայի և Ջոզեֆ Պարկերի թիմերը համաձայնեցրել են մենամարտը,- հաղորդում է «Matchroom Boxing» պրոմոուտերական ընկերության կայքը:
WBA, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի և WBO-ի գոտու տիրակալի միջև մենամարտը կկայանա մարտի 31-ին Քարդիֆում:
Ջոշուայի համար այդ մենամարտը երկրորդ անընդմեջը կլինի Ուելսի մայրաքաղաքում: Հոկտեմբերի 28-ին Էնտոնին հաղթել էր Կարլոս Տակամային:
Նոր Զելանդիայի ներկայացուցչի համար այդ մենամարտը նույնպես երկրորդը կլինի Մեծ Բրիտանիայում: