Պետեկամուտների կոմիտեում իրարանցում է. սպասում են վարչապետի այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելելու է Պետական եկամուտների կոմիտե: Անցած մի քանի օրերին այս պատճառով ՊԵԿ աշխատակիցները  պատրաստվում են վարչապետի այցին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ հունվարի 12-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել, որի ժամանակ զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները:

2018 թվականի անելիքներն էլ ներկայացնելուց հետո Սերժ Սարգսյանը մի քանի հանձնարարականներ էր տվել: Մասնավորապես նա հանձնարարել էր շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը: Նա ընդգծել է, որ հիմնականում պետք է կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսվարողներին:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է նաև ապահովել պետական սահմանի Մեղրիի անցումային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացումը՝ դրանով ավարտին հասցնելով Հայաստանի պետական սահմանի անցակետերի արդիականացման և վերազինման աշխատանքները:




Լրահոս