45 հազար դոլարից հավաքվել է 25 հազար դոլարը. Վիգեն Սարգսյանը նոր գրառում է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համացանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ վիրավոր զինծառայողներից մեկի բարդ վիրահատության կազմակերպման համար անհրաժեշտ 45 հազար դոլարից հավաքվել է 25 հազար դոլարը՝ չհաշված զինվորի մոր բացած հաշվեհամարում եղած գումարը:

«Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերներ հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարի, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»:

Հիշեցնենք` նախօրեին նախարարը կոչ էր արել օգնել և հավաքել վիրահատության համար անհրաժեշտ գումարը: Գրառումը թեժ քննարկումների առիթ էր դարձել, մասնավորապես, երբ Վիգեն Սարգսյանը նախարարին ոչ վայել կերպով սկսեց պատասխանել մեկնաբանություններին և իրեն թույլ տվեց՝ բոշան դու ես արտահայտություն:




Լրահոս