Շախմատ. Կանանց առաջնությունում երկիշխանություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության երրորդ տուրում Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը հերթական հաղթանակները տարան: Վաստակելով 3-ական միավոր՝ նրանք գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Երրորդ տուրի արդյունքները. Մարիա Կուրսովա-Աննա Խաչատրյան՝ 1:0, Նարե Առաքելյան-Մարիա Գեւորգյան՝ 0:1, Մարիամ Մկրտչյան-Սոնա Ասատրյան՝ 1:0, Սիրանուշ Ղուկասյան-Լիլիթ Գալոյան՝ 0:1, Սուսաննա Գաբոյան-Աննա Սարգսյան՝ 0:1:

Մրցաշարային աղյուսակ. Սարգսյան, Կուրսովա՝ 3-ական միավոր, Գալոյան՝ 2.5, Գեւորգյան՝ 2, Առաքելյան՝ 1.5, Ղուկասյան, Մկրտչյան՝ 1-ական, Գաբոյան, Խաչատրյան՝ 0.5-ական, Ասատրյան՝ 0:

Այսօր չորրորդ տուրում կհանդիպեն Խաչատրյան-Սարգսյան, Գալոյան-Գաբոյան, Ասատրյան-Ղուկասյան, Գեւորգյան-Մկրտչյան, Կուրսովա-Առաքելյան զույգերը:




Լրահոս