Լուսանկարները հնարավորություն են տալիս ֆիքսած ունենալ կյանքի կարևորագույն պահերը՝ լինի հարսանիք, ծնունդ, այցելություն այլ երկիր: Յուրաքանչյուր այդպիսի նկար շատ կարևոր է մարդկանց համար:
Հիմա գրեթե յուրաքանչյուր դեռահաս ունի տեսախցիկով սմարթֆոն, որը հնարավորություն է տալիս լուսանկարները պահել: Սակայն շատերը դիմում են պրոֆեսիոնալ լուսանկարիչների, որպեսզի լավ որակի լուսանկարներ ստացվեն:
Այդպես եղավ նաև Զերինգի ընտանիքի հետ, որոնք հավատացել են գովազդի ու որոշել դիմել իր գործի վարպետի օգնությանը: Սակայն լուսանկարիչը նշել էր, թե լուսանկարները կտա ութ ամիս անց: Այդ ընթացքում նրանք լուսանկարվեցին սովորականի պես:
Լուանկարիչը երկար սպասումը բացատրեց այնպես, որ եղանակային վատ պայմանների պատճառով լուսանկարների վրա շատ աշխատանք կա տանելու: Ահա արդյունքը:
«Այս աղջիկը պրոֆեսիոնալ է ներկայացել և ստացել 250 դոլար: Միայն նայեք, թե ինչ լուսանկարներ են ստացվել: Ես արդեն չեմ հիշում, թե երբ էի այդքան ծիծաղել», – նշել է ընտանիքի հայրը: