![](https://armlur.am/wp-content/uploads/2018/01/15160077444286.jpeg)
Հունվարի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ-խմբի կողմից Աստանա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1986 թ. ծնված Գարիկ Խ.-ն, որը 2017թ. մայիսի 16-ից հետախուզվում էր ոստիկանության Գավառի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: