
«Ժամանակ» թերթը գրում է. «Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» գործերը, երևում է, այնքան էլ լավ չեն: Խոսքն այն մասին չէ, որ նա վերջնականապես փչացրել է իր հարաբերությունները իշխանությունների հետ: Ուղղակի Դուբայ-Երևան օդանավի ուղևորները անակնկալի են եկել՝ Մհեր Սեդրակյանին տեսնելով օդանավի էկոնոմ կլասի նստատեղին: Իսկ ուր մնացին բազմաքանակ թիկնազորը, ուր մնացին «Բենթլիներն» ու «Ռոլս Ռոյսերը» և մյուս էլիտար ճոխությունները, որոնցով սովոր էր իրեն շրջապատել կրիմինալ-օլիգարխիկ համակարգի երբեմնի հիմնասյուներից մեկը»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: