Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի մտերիմները հեռացել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի սպանված թիմակից Կարեն Դավթյանի հարազատները տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` սպանված Կարենի հարազատները դեպքից երկու ամիս անց փակել են Էջմիածին քաղաքի իրենց բնակարանի դռները եւ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա:

Ամենայն հավանականությամբ, սպանվածի հարազատները այս քայլին գնացել են իրենց անվտանգությունից ելնելով, քանի որ կատարված սպանությունից անցել է 4 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործություն իրականացնողները:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ, սակայն «սայլը» դեռեւս տեղից չի շարժվում»:

Ավելի մանամաասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս