Պուտինը քրեական հեղինակություններին վտարել է երկրից. նրանց թվում է Ռոբսոնը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ օրենքով գողերը և քրեական հեղինակությունները խանգարեն ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության նորմալ անցկացմանը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում օրեքնով գողերի, քրեական հեղինակությունների ներքին ցուցակ է կազմվել: Բոլորին հրահանգվել է մրցաշարի ընթացքում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը, երկրում չլինել:

Այս արգելքը տարածվել է նաեւ հայազգի քրեական հեղինակությունների վրա: Նրանցից է Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը, որի ազդեցության գոտին Սոչին է: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հիմա նա արդեն գտնվում է Ֆրանսիայում, բնակվում է Փարիզի իր տանը:

Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի 11 քաղաքում՝ Մոսկվայում, Սոչիում, Կալինինգրադում, Սանկտ-Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս