Ժողովուրդը չի կանգնելու, որովհետև նրանք 10 հազար դրամով ծախել են ամեն ինչ. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտիկների դաշինքը» ազատ է թողել հունվարի 19-ին կայանալիք «Ելք» դաշինքի նախաձեռնած «Ոչ թանկացումներին» խորագրով ակցիային մասնակցել-չմասնակցելու հարցը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դաշինքի վարչության անդամ Գագիկ Մելքոնյանը: «Ով ուզում է, կմասնակցի, ով չի ուզում՝ ոչ: Ես ինքս չեմ որոշել դեռ», – նշեց նա` նաեւ կարծիք հայտնելով, որ ամեն դեպքում ժողովուրդը ոտքի չի կանգնի: «Ժողովուրդը չի կանգնելու, որովհետեւ նրանք 10 հազար դրամով ծախել են ամեն ինչ: Նրանք այժմ իրենց ցանած պտուղներն են քաղում», – հավելեց Մելքոնյանը:




Լրահոս