Թեեւ միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, Հայաստանում հակառակ երեւույթն է գրանցվում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեկ կիլոգրամ կարագի գինը միջազգային շուկայում այս տարվա հունվարի 2-ի դրությամբ նվազել է՝ կազմելով 4.5 դոլար: Մինչդեռ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.2 դոլարը՝ 4.7 դոլարով ավելի միջազգային գնից: Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում Նոր զելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4430 դրամով, իսկ «Անքոր»-ը` 4510 դրամով: Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ միջազգային շուկայում որեւէ ապրանքատեսակի գնանկում չի անդրադառնում հայաստանյան գների վրա:
Իսկ բարձրացումները վայրկյան առաջ տեղ են հասնում: Բայց չնայած սրան` պատկան մարմինը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, շուկայում «ձեւական ուսումնասիրություններ» անելուց հետո ոգեւորված հայտարարում է, թե կարագի գնի բարձրացումը անմիջական կապ ունի միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ: