
2018 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հանդես կգա A ենթախմբում: Հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի և Մոլդովայի հավաքականները:
Հայաստանի մինչև 18 տարեկանների մրցակիցները կլինեն՝ Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի և Մալթայի հավաքականները:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2018 թվականի Բ դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվեց C ենթախմբում, որտեղ կմրցի Ռուսաստան, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ