Վիրավորված կինն ու սոցցանցի նամակագրությունը. ով է հերթական զոհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28-ամյա Մելինե Կ.-ն ընդունել է, որ նախկին ամուսնու և վերջինիս ընկերուհու անունն արատավորող քայլեր է արել:

ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկացավ, որ Մելինե Կ.-ն կռահել է իր նախկին ամուսնու համացանցի էջի մուտքանունն ու գաղտնաբառը և ծանոթացել դրանում պահվող նամակագրությունը:

Մտնելով ամուսնու էջ` պատճենահանել է նախկին ամուսնու և վերջինիս ընկերուհու նամակագրությունը, որից հետո դրանք ուղարկել է նախկինում ամուսնու հետ համատեղ օգտագործած, իսկ հետագայում անվանափոխած՝ «Anna Ma Any» պայմանական անվամբ անհատական էջին, ապա ամուսնու ընկերուհու ազգականին:

Նախկին ամուսնու անձնական տվյալներին ապօրինի տիրանալու համար Մելինե Կ-ին դատարանը վճռել է տուգանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:




Լրահոս