Հանրապետության տարածքում հունվարի 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 17-19-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: