«Աջ ղեկ» նախաձեռնությունը մասնակցելու է «Ելք» դաշինքի երթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աջ ղեկ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի հայրենակիցնե´ր, այսուհետ «Աջ ղեկ» նախաձեռնությունը լայնացնում է իր պայքարի ճակատը և գնում հաղթահարելու նոր մարտահրավերներ ինչպես նշել ենք մեր նախորդ գրառման մեջ: Դրանցից են վերջին թանկացումները դիզելի,բենզինի, սեղմված գազի և եկամտահարկի հետ կապված: Դե իսկ այն ապրանքները,որոնք տեղափոխման հետ կապ անուն,արդեն շղթայաբար որը քիչ,որը շատ, նույնպես թանկանալու են:

«Աջ Ղեկ» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին մասնակցելու ԵԼՔ դաշինքի կազմակերպած ցույց-երթին Հունվարի 19-ին, ժամը 17:00-ին Շարլ Ազնավուրի հրապարակից (Մոսկվա կինոթատրոն):

Հասկանալով խնդրի լրջությունը, պետք չենք համարում կարևորություն տալ կազմակերպողին, քանի որ հասկանում ենք, որ եթե Ելք Դաշինքը չկազմակերպեր, ապա մեկ այլ իրական ընդդիմադիր քաղաքական ուժ էր դա անելու: Այսպիսով, «Աջ Ղեկ» շարժման համակարգող թիմն իր անշահախնդիր օգնությունն է հայտնում և առաջարկում ԵԼՔ դաշինքին և ՀՀ քաղաքացիներին այս հարցում: Եվ ուրեմն #ելքկա ցանկացած իրավիճակից, և այդ ելքը ցույց ես տալու ԴՈՒ»:




Լրահոս