«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի նախաշեմին ՀՀԿ ԳՄ նիստում բուռն քննարկումներ են ընթացել հատկապես Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ականների վարքագծի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի «մոտեցումների» շուրջ: ՀՀԿ-ականները «ատչյոտ» են պահանջել Դավիթ Հարությունյանից, թե ինչու ինքը մեկ էլ ու վեր կացավ եւ «նման բան ասաց»: Հիշեցնենք` արդարադատության նախարարը, որը «կասկածվում» է Բաբլոյանի դեմ` հանուն Արփինե Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ընդդեմ Հրայր Թովմասյանի եւ Գեւորգ Կոստանյանի բունտ «կազմակերպելու» մեջ, ԱԺ-ում ասել էր, որ այդ օրենքը սահմանադրական չէ եւ կարող էր անցնել ավելի պակաս ձայներով:
Դ. Հարությունյանը ԳՄ-ականներին բացատրել է, որ դա արել է «ստրախովկայի» համար, որպեսզի խնդիրը փակվի: Սերժ Սարգսյանը Դավիթին հարցրել է. «Որ դա ասում էիր, չէի՞ր մտածում, որ խորհրդարանը քեզ կհակադարձի»: Դավիթն ասել է․ «Ես փորձում էի իրավիճակը փրկել, լուծում առաջարկել»: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ` «հակադարձած» խորհրդարանականները հազիվ են զսպել, որ «սանիկ Գեւորը» (Կոստանյան) էլ ավելի կոշտ չարտահայտվի՝ բառային այլ եզրույթներ «ընտրելով»։ «Որ թողնեինք, բանը բանից անցնելու էր»,- ասացին»:
Ավելի մանրամասն` թերի այսօրվա համարում: