«Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում». Նոր Նորքի սուպերմարկետում դաժան սպանության հեղինակը պատմել է, որ պատճառը եղել է կշեռքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա դեկտեմբերի 22-ին Նոր Նորք վարչական շրջանում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում 1957 թ. ծնված Լևոն Ասատրյանի սպանության կասկածանքով հետախուզվող անձը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից:

Կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։ Նա չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում եւ նա սպանվածին ասել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», եւ սպանվածը իբրեւ թե հայհոյանքներ է տվել իր հասցեին եւ կշռաքարով հարվածել իրեն, եւ օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։




Լրահոս