Սամվել Բաբայանը և մյուս երկու դատապարտյալները պահանջում են արդարացնել իրենց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իգլայի» գործով դատապարտյալներ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը դիմել են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով իրենց անմեղ ճանարել:

Հիշեցնենք` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման է դատապարտվել Արցախի հերոս Սամվել Բաբայանին և Սանասար Գաբրիելյանին ու Արմեն Պողոսյանին:

Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: Նա պահանջում է արդարացնել իրեն՝ արդարացման դատական ակտ կայացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ինչպես հայտնի է` գործով անցնում էին ևս 4 հոգի: Ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նրանց նկատմամբ փորձաշրջան կկիրառվի




Լրահոս