ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի եւ ՊԵԿ-ի միջեւ կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն 2018 թվականի հունվարի 15-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի պետական եկամուտների կոմիտեին անվավեր ճանաչել 2017 թվականի սեպտեմբերի 19-ի որշումը:
Պարզ է՝ պետական եկամուտների կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետին պատկանող հյուրանոցային համալիրում ստուգումներ է իրականացրել եւ խախտումներ հայտնաբերել, որից հետո վարչական պատասխանատվության է ենթարկել, եւ հիմա ընկերությունը դատարանում բողոքարկում է կայացրած ակտը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: