
Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է 2017 թվականի իր «բաց եւ թափանցիկ» աշխատանքի հաշվետվությունը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ հաշվետվության մեջ ներկայացված են 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Բայց թե այդ ծրագրերը կյանքի կոչելու համար որքան գումար է ծախսվել քաղաքային բյուջեից, հաշվետվության մեջ բացակայում է:
Օրինակ` «թափանցիկ ու բաց» հաշվետվության մեջ նշված չէ, թե կոնկրետ որքան գումար է ծախսվել, ասենք, ձմերուկի կամ գարեջրի փառատոնի անցկացման կամ բակային տարածքները բարեկարգելու, ճանապարհները ասֆալտապատելու համար: Գրած չէ, որովհետեւ պարզ է, թե որքան գումարն են ծախսել ծրագրի իրականացման համար եւ որքանն են ատկատ արել: Եւ ինչ կարիք կա մանրամասնել այդ մասին: