
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն պատմել է, թե ինչպես է կարողացել մրցաշրջանի ընթացքում վերադարձնել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վստահությունը:
Ավելի վաղ պորտուգալացի մասնագետն ակնարկում էր, որ կարող է հրաժեշտ տալ 22-ամյա ֆուտբոլիստին, ով չէր կարողանում ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում:
«Մարզիչը շատ բարի էր իմ հանդեպ և վստահություն հաղորդեց ինձ: Մոուրինյուն ինձ ասաց դաշտ դուրս գալ և վայելել խաղը:
Մարզումների ժամանակ ջանք չեմ խնայում, որպեսզի օգնեմ թիմին և մարզչին: Ցանկանում եմ շարունակել նույն ոգով՝ ավելի շատ հանդիպումների մասնակցելու համար»,- Շոուի խոսքը մեջբերում է ESPN-ը: