Ընդունելություններն այլևս «Ֆլորենս» ռեստորանում չեն անցկացվում. Կարեն Կարապետյանը դեսպաններին այլ տեղ է տարել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելություն է կազմակերպել Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, որին մասնակցել են նաեւ նրա կաբինետի որոշ անդամներ՝ Վաչե Գաբրիելյանը, Էդվարդ Նալբանդյանը, տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարները։ Ընդունելությունը կազմակերպվել է ոչ թե «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ սովորաբար վերջին շրջանում կազմակերպվում են պաշտոնական միջոցառումները, այլ Սարյան փողոցի սկզբնամասում ընդամենը 15 օր առաջ բացված «Չինար» ռեստորանում, որը երկու համասեփականատեր ունի՝ «Բեկոն» մսամթերքի արտադրության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյան եւ «Արտֆուդի» 75 տոկոսը վերջերս ձեռք բերած ռուսաստանաբնակ Կամո Ավագումյան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս