«Անթրաշ, չստիկով» տաքսու վարորդները` «Զվարթնոց» օդանավակայանում. Կարեն Կարապետյանի հանձնարարականը չի կատարվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա ամռանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց եւ, ընդհանրապես, անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելուց հետո էլ վերահսկողության տակ պահելու մասին, այդպես էլ մնացել է անկատար: Հիշեցնենք` Կարեն Կարապետյանը ոլորտն այսպես էր նկարագրել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»: Թեեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պնդում են՝ տրանսպորտային պետական տեսչության աշխատակիցների կողմից ամենօրյա վերահսկողություն իրականացվում է, անգամ մի քանիսը վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ օրենքով սահմանված պահանջներին չբավարարելու համար, սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Տրանսպորտային պետական տեսչության պետի տեղակալ Դ. Մելքոնյանն էլ «Ժողովուրդ»-ին ասել է, թե տաքսիների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս