ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով՝ սկսած 150 հազար դրամից. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջի փոխանցմամբ, ՀՀ ԶՈՒ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաների, դրանց առանձին հանգույցների ու ագրեգատների վաճառքի կազմակերպման աճուրդային հանձնաժողովը հրավիրում է աճուրդի:

Աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում ՝ 2018 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11-ին:

Նույն կայքէջում հրապարակված աճուրդի հանված մեքենաների ցանկում ամենամատչելի մեքենան 150 հազար դրամ արժողությամբ Ուազ 31-512 մարդատար մեքենան է՝ 2001 թվականի արտադրության: Իսկ ամենից թանկ մեկնարկային արժեքով մեքենան Սուզուկի Գրանդ Վիտարա մարդատար մեքենան է՝ 6.787.200 դրամ արժողությամբ, թողարկման տարեթիվը նշված չէ:

Աճուրդային վաճառքի դրված մեքենաների մեծ մասը մարդատարներ են, ամենաթարմ տարեթիվը՝ 2004 թվականի արտադրության»:

Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս