Սյունիքում բախվել են զինծառայողներ տեղափոխող ՊՆ Урал-ը և ВАЗ 2107-ը. ողբերգական վթարից հայր ու որդի են մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի և Урал մակնիշի ավտոմեքենաները։  Վթարի հետևանքով «07»-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ Էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։ Մահացածները հայր ու որդի էին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Урал-ը, որով զինվորներ էին տեղափոխվում, հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում. զինվորները չեն տուժել։




Լրահոս