
Ապրիլի 1-ից մինչ հոկտեմբերի 1-ը աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելվելու է կառավարության նախաձեռնությամբ, արդեն հոկտեմբերի 1-ից հետո այդ որոշումը գործելու է ԵԱՏՄ կանոնակարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Այժմ ԵԱՏՄ կանոնակարգով աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվում է Ղազախստանում եւ Բելառուսում եւ արդեն հոկտեմբերի 1-ից այդ կանոնակարգում կավելանա Հայաստան բառը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: