
ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ դիտողություններ արեց գործադիրի անդամներին: Նախ նրան զայրացրեց այն հանգամանքը, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը մի քանի օր խնդրեց օրենքը քննարկելու համար:
«Էլի սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, ռեգուլյար չի կարելի չէ՞ դա անել, մեկ օր, երեք օր», – արձագանքեց նա: Նույնը եղավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի դեպքում, կրկին լրացուցիչ ժամանակ էր խնդրում՝ նշելով, որ զուտ փոփոխության համար է պետք, Կարեն Կարապետյանը նկատեց. «Այ էտ զուտերը, այնպես արեք, որ չլինի, երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ…Բոլոր դիտողությունները հնարավոր չի՞ մինչև Կառավարության նիստն անել, բոլորը Կառավարության նիստին են արվում»: