
Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վիրավորը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող է:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ վիրավոր զինծառայող Ադիբեկ Միկոյանը գտնվում է Մուրացանի հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։