
ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ դիտողություններ արեց գործադիրի անդամներին:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կրկին լրացուցիչ ժամանակ խնդրեց կառավարությունից` նշելով, որ զուտ փոփոխության համար է պետք, Կարեն Կարապետյանը նկատեց. «Այ էտ զուտերը, այնպես արեք, որ չլինի, երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ…Բոլոր դիտողությունները հնարավոր չի՞ մինչև Կառավարության նիստն անել, բոլորը Կառավարության նիստին են արվում»: