Ջրի որակ. դա ավելի քան լուրջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Իջևանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքից ահազանգ ստացվեց Վեոլիա Ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Իջևան» տեղամաս այն մասին, որ մատակարարվող ջուրը պղտորվել է և խմելու ենթակա չէ։ Որակ՝ դա ավելի քան լուրջ է ընկերության համար, դրա համար էլ արձագանքը չուշացավ:

Վթարի վայրում կատարված ուսումնասիրությամբ պարզվեց, որ իրոք համայնքի պոմպակայանից վերև գտնվող եւ դեպի «Լուսաձոր» օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/ ձգվող 50մմ տրամագծով պողպատե խողովակի որոշ հատվածներ քաքայվել են և հետագա շահագործման  համար դարձել ոչ պիտանի։

Խնդրի կարգավորման նպատակով խողովակի վթարված հատվածը արագորեն փոխարինվեց նորով։ Դրան անմիջապես հաջորդեց «Գոմի թալա» կոչվող աղբյուրակապտաժի վերանորոգումը: Բանն այն է, որ տեղամասի ՕԿՋ-ների օպերատորները տարածքում գործող «Գոմի Թալա» և «Շնջան» կոչվող ջրագծերի հերթական շրջայցի ժամանակ պարզել էին, որ դեպի նշված աղբյուրակապտաժ ձգվող պոլիէթիլենային խողովակը վթարված է, կապտաժի մի մասը վնասված, իսկ դուռը բացակայում է։ Մի խոսքով, առաջացել էր թե ջրի մատակարարման ու թե որակի խնդիր: Ուսումնասիրությանը հաջորդեց կոնկրետ գործը. աղբյուրը նորոգվեց, տեղադրվեց ամուր դուռ՝ փականով, իսկ նոր պոլիէթիլենե խողովակն էլ անցկացվեց հնի՝ մետաղականի միջով՝ «ներսրսկելու» ճանապարհով: Վերջում, «խողովակ-կապտաժ» հատվածում, կատարվեցին ջրագծերի միացումներ։ «Գոմի թալա»-ի աշխատանքը կարգավորվեց:

Վեոլիա ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս