
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագնի» ձերբակալության մասին:
Աբգարյանը կասկածվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, եւ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ: Ըստ ոստիկանության, իրավապահները քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարել եւ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակներով 280 ապակյա տարայով 420 գրամ տրոտիլի նմանվող զանգվածներ։
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։