Սերժ Սարգսյանի լուսանկարը չի՞ կաշկանդի նրա մասին հաղորդում տալուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը միակ կառույցն է, որ իրավունք ունի քրեական գործ հարուցել երկրի նախագահի դեմ, ՀՔԾ-ին էլ վերապահված է նախաքննություն իրականացնելու գործառույթը: Բայց նույն այդ կառույցներում փակցված են Սերժ Սարգսյանի լուսանկարները, ինչը ենթադրում է, որ այդ գերատեսչությունների աշխատակիցները հարկ եղած ժամանակ կկաշկանդվեն պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին հարցրել է. «Ես քաղաքացի եմ, եկել եմ դատախազություն եւ Սերժ Սարգսյանի մասին հաղորդում եմ տալիս, նրա լուսանկարը տեսնելով Ձեր աշխատասենյակում` ինչպե՞ս վստահ լինեմ, որ անկախ, անկողմնակալ կլինեք այդ գործում»: Հովհաննիսյանն էլ պատասխանել է. «Մենք Ձեզ համար այնպիսի մթնոլորտ կստեղծենք այստեղ, որ Ձեր ուշադրությունը այդ լուսանկարը չի գրավի, անհոգ եղե՛ք»»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս