ԱԺ-ում փոփոխություններ են սպասվում. 2 պետծառայող «կտրվել» է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ատեստավորումը դեռ չի ավարտվել, հերթականը նշանակված է հունվարի 25-28-ը։ Մինչ այս պահը պետծառայող 12 աշխատակից ատեստավորվել են, «կտրվել» են 2-ը։ Դեկտեմբերի 28-ին անցկացված ատեստավորման ընթացքում թեստը չի կարողացել լուծել արխիվի աշխատակից Կարինե Սարգսյանը, որն ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված զինվորի մայր է։ Աժ աշխատակազմը քննարկում է տիկնոջ հաստիքը պետծառայողից տեխնիկական դարձնելու հարցը, քանի որ նյութեր «կարող» աշխատողի դեպքում պարտադիր չէ սերտել օրենսգրքերը։

Ի դեպ, մտադիր են այլ հաստիքներ եւս խորհրդարանում պետծառայողից դարձնել տեխնիկական, որ մինչեւ մարտի 1-ը, երբ ԱԺ աշխատակազմի  նոր կանոնադրությունն ու կառուցվածքը գործեն, հաստիքացուցակը լիովին մաքրված լինի։ Իսկ առաջին «կտրվողը», որի մասին գրել ենք, բանաստեղծ Հովհաննես Շիրազի կրտսեր դուստրն է՝ ԱԺ երկարամյա աշխատակից Աստղիկ Շիրազը, որն զբաղեցնում էր ԱԺ հանրային կապերի վարչության տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս