«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հունվարի 26-27-ը տեղի կունենա ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության համագումարը, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն և նոր ատենապետ: Կուսակցությունը առանց ատենապետ էր մնացել անցյալ տարվա սեպտեմբերից, երբ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ընտրվեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ: Մեր տեղեկություններով՝ ՍԴՀԿ ատենապետ կարող է ընտրվել ԱՄՆ-ում բնակվող, բայց Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանի հետ սերտորեն կապված Սեդրակ Աճեմյանը, ում ընտրության հետ կուսակցությունը վերազարթոնքի հույսեր է կապում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: