«Դատարանն էլ Ձեզ չի փրկի, մենք մեր մուռը հանելու ենք». Շամիրամում սպանվածների հարազատները սպառնում են. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Թեեւ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով նախաքննությունն ավարտված է, եւ գործը դատարանում է, սակայն սպանված քրեական հեղինակությունների եղբայրների հարազատները շարունակում են ապրել վախի ու սպառնալիքների մթնոլորտում: «Սպանված հեղինակություններ Օզմանյան եղբայրների հարազատները մեզ անընդհատ խաբար են ուղարկում, որ ինչ դատ ու դատաստան էլ լինի, իրենք իրենց մուռը հանելու են: Ասում են` տարիներ էլ անցնի, մեր տղերքի արյունը չեք մարսելու, դատարանն էլ Ձեզ չի փրկի»,- մեզ հետ զրույցում ասաց  սպանության համար կալանավորված Թելման Քալաշյանի հորեղբոր որդին` Թեյմուր Քալաշյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս