
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը: Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շենքի մի մասը ապամոնտաժվում է: Համալիրի տարածքում շինարարական մեծ տեխնիկա է կուտակված:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի այցի ժամանակ թեպետ ձյուն էր տեղում, բայց շինարարները մեծ թափով աշխատում էին: Եռահարկ շենքի գրեթե մեծ մասը քանդվում է, հանվել են ապակիները, իսկ տեխնիկայի գործադրմամբ քանդվում էին հենասյուները («բալկա»): Շենքին կից արդեն վեր են խոյանում նոր սյուները՝ տպավորություն է, որ շենքն ընդլայնվում է: Տարածքում որևէ ցուցանակ չկա, թե ինչ է կառուցվում տեղում: Երևանի քաղաքապետարանից խոստացան տեղեկացնել, թե ինչ շինաշխատանքներ են կատարվում»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: