Ինչպես է վարչապետն արձակուրդի ժամանակ հինգ որոշում ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-12-ը մեկնել էր արձակուրդ եւ գտնվում էր արտերկրում, սակայն հասցրել է մի շարք որոշումներ ստորագրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն հունվարի 11-ին վարչապետը 5 որոշում է ստորագրել: Հասկանալու համար` արդյոք վարչապետը դրա իրավունքը ուներ, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նրա մամլո խոսնակ Արամ Արարատյանի հետ:

«Այդ որոշումները, որոնք նրա արձակուրդում եղած ժամանակ հայտնվել են այդ կայքէջում, դրանք փոխվարչապետի կողմից ստորագրվածներն են: Բայց քանի որ ծրագրային խնդիր կա, այսինքն` համակարգը այնպես է կառուցված, այդ որոշումները ավտոմատ մուտք են գործում վարչապետի անունով»,-պարզաբանեց մամլո խոսնակը կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված որոշումների մասին:

Իսկ վարչապետը երեկ ԱԺ-ում արդարանում էր, որ ինքը շատ կարճ ժամանակով է արձակուրդ մեկնել. «Ես, սեպտեմբեր ամսից աշխատելով, ընդամենը 8 օր եմ հանգստացել՝ 3 օր ամռանը եւ 5 օր՝ հունվարին: Մի՞թե ես այդ իրավունքը չունեի»: Սակայն, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, վարչապետն իրականում հանգստացել է ոչ թե 5, այլ 14 օր:




Լրահոս