Հայտնի է մարզպետի խորհրդականի սպանության գործով առաջին դատական նիստի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական առաջին նիստի օրը : ArmLur.am-ը տեղեկանում է, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունվարի 23-ին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:




Լրահոս