
Արդեն մի քանի օր է` մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության, իսկ ավելի ստույգ` Սերժ Սարգսյանի նախընտրելի նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է:
Այս հրապարակումներին, բնականաբար, ծանոթացել է նաև ինքը` Արմեն Սարգսյանը: Եվ այսօր պաշտոնապես ստանալով իր թեկնածությունն առաջադրելու առաջարկ, Արմեն Սարգսյանը մտածելու ժամանակ է խնդրել Սերժ Սարգսյանից:
Թե որքան ժամանակ է նրան պետք մտածել և տալ ակնհայտ համաձայնությունը, դժվար է ասել: Ինչի՞ շուրջ է մտածում, «գցում-բռնում» Արմեն Սարգսյանը… այս է խնդիրը: